Ստուգենք՝ թրաֆիքինգի կամ շահագործման զո՞հ եք, թե՞ ոչ
Մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը երբեմն նկարագրվում է որպես ստրկության ժամանակակից ձև: Ոչ ոք ապահովագրված չէ մարդկանց թրաֆիքինգի զոհ դառնալուց, եթե չունի իրավիճակի գնահատման, ինքնանույնացման և մարդկանց թրաֆիքինգից խուսափելու համար անհրաժեշտ գիտելիքներ։
ՀՀ-ում անձին պաշտոնապես թրաֆիքինգի կամ շահագործման զոհ կարող է ճանաչել միայն Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը՝ հատուկ ցուցիչների միջոցով։
Այս ցուցիչները կարող են օգնել նաև մարդուն Հանձնաժողովին դիմելուց առաջ ինքնուրույն ստուգաթեստ անցնել ու գնահատել իրավիճակը՝ պարզելու, թե արդյոք ինքը կամ իր հարազատը թրաֆիքինգի կամ շահագործման հավանական զոհ են, թե ոչ։
Դատելով արդյունքներից դուք դժվար թե մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհ լինեք։ Առաջարկում ենք այցելել http://antitrafficking.am/ մասնագիտացված կայք և դառնալ առավել իրազեկ և մարդկանց թրաֆիքինգը և շահագործումը կանխարգելելու, Ձեզ և Ձեր հարազատենրին պաշտպանելու համար։
Ներկայացված բոլոր կետերը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ակնհայտ դրսևորումներ են, ուստի եթե նշել եք առնվազն մեկ-երկու կետ, ապա դուք ամենայն հավանականությամբ մարդկանց թրաֆիքինգի հավանական զոհ եք։ Խուճապի պետք չէ մատնվել, առաջարկում ենք այցելել http://antitrafficking.am/ կայք և առավել մանրամասն ծանոթանալ մարդկանց թրաֆիքինգի և շարգործաման հնարավոր զոհերի խորհրդատվության և աջակցության հնարավորություններին։
Ստացված արդյունքները հուշում են, որ դուք մարդկանց թրաֆիքինգի հավանական զոհ եք։ Խորհուրդ ենք տալիս դիմել ՀՀ Ոստիկանություն հետագա ուղղորդում և աջակցություն ստանալու համար։