Ստուգենք՝ թրաֆիքինգի կամ շահագործման զո՞հ եք, թե՞ ոչ

Մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը երբեմն նկարագրվում է որպես ստրկության ժամանակակից ձև: Ոչ ոք ապահովագրված չէ մարդկանց թրաֆիքինգի զոհ դառնալուց, եթե չունի իրավիճակի գնահատման, ինքնանույնացման և մարդկանց թրաֆիքինգից խուսափելու համար անհրաժեշտ գիտելիքներ։


ՀՀ-ում անձին պաշտոնապես թրաֆիքինգի կամ շահագործման զոհ կարող է ճանաչել միայն Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը՝ հատուկ ցուցիչների միջոցով։


Այս ցուցիչները կարող են օգնել նաև մարդուն Հանձնաժողովին դիմելուց առաջ ինքնուրույն ստուգաթեստ անցնել ու գնահատել իրավիճակը՝ պարզելու, թե արդյոք ինքը կամ իր հարազատը թրաֆիքինգի կամ շահագործման հավանական զոհ են, թե ոչ։

Image